Աշխարհ

12.03.2015 13:26


Սյանը գամված ժանտաքիս (սկունս)՝ «Օբաման գարշահոտ է արձակում» գրությամբ

Սյանը գամված ժանտաքիս (սկունս)՝ «Օբաման գարշահոտ է արձակում» գրությամբ

«Վեստի»–ի փոխանցմամբ՝ ամերիկյան Քոնեքթիքութ նահանգի ոստիկանությունը որոնում է հանցագործներին, որոնք հեռախոսասյանն են մեխել ժանտաքիսի (սկունս), որին կցված է եղել «Օբաման գարշահոտ է արձակում» գրությունը։ Նկարված է եղել նաև ԱՄՆ դրոշը՝ աստղերի փոխարեն մանգաղ և մուրճ։ Եվս մի սպանված սկունսի ոստիկանները գտել են սյան մոտ ընկած։

Տեղացիներին ահաբեկել է սարսափելի տեսարանը, իսկ կենդանիների պաշտպանները 5 հազ. դոլար են խոստացել կենդանիների հետ նման դաժանությամբ հաշվեհարդար տեսած հանցագործների վերաբերյալ տեղեկությունների համար։

Ոստիկանությունը դեռ չգիտի՝ ինչպես որակի և ինչ բնույթ տա նման վայրագությանը։

«Ներկա դրությամբ՝ մենք պատկերացում չունենք՝ ինչ է սա նշանակում։ Կենդանիներին տանջամահ անողներին հաջողվել է հասարակության ուշադրությունը հրավիրել իրենց քաղաքական հայացքներին»,– ասել է քաղաքային ոստիկանության ներկայացուցիչ Ջեյմս Փերեսը։

ԱՄՆ գաղտնի ծառայությունը, որն ապահովում է Օբամայի անվտանգությունը, անմիջապես իրազեկվել է կատարվածի մասին։

Ուշագրավ է, որ Օբամայի հակառակորդներն առաջին անգամը չէ, որ նախագահին համեմատում են սկունսի հետ. փետրվարին էլ մանգաղով և մուրճով դրոշ էր բարձրացվել Կապիտոլիումի վրա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը