Տնտեսական

12.03.2015 12:14


Շաբաթ օրը նաիրիտցիները կհավաքվեն ՀՀ նախագահական նստավայրի դիմաց

Շաբաթ օրը նաիրիտցիները կհավաքվեն ՀՀ նախագահական նստավայրի դիմաց

«7օր»–ի թղթակցի փոխանցմամբ՝ քիչ առաջ Կառավարության դիմաց բողոքի ցույց իրականացնող «Նաիրիտի» աշխատողները հավաքվել են ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության դիմաց։ Ցուցարարների մոտ է իջել էներգետիկայի փոխնախարարը և հայտնելով, որ նախարար Երվանդ Զախարյանը Ֆինանսների նախարարությունում նիստի է, վաղը առավոտյան 6 հոգու հրավիրել է նախարարություն։ Բողոքի ակցիայի մասնակիցները, սակայն, հայտարարել են, որ չեն պատրաստվում հեռանալ. սպասելու են, մինչև Երվանդ Զախարյանը խորհրդակցությունն ավարտի, ու հանդիպի իրենց։

Շաբաթ օրն էլ նաիրիտցիները կհավաքվեն ՀՀ նախագահական նստավայրի դիմաց, որտեղ գործարանի պրոֆմիության նախագահը տեղեկություններ կհաղորդի աշխատավարձերի պարտքի մարման ժամկետների վերաբերյալ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը