Աշխարհ

12.03.2015 11:46


Պուտինը վատառո՞ղջ է

Պուտինը վատառո՞ղջ է

«Ռոսբալտ»–ի փոխանցմամբ՝ Հարավային Օսիայի՝ ՌԴ հետ դաշնակցության և ինտեգրման մասին համաձայնագիրը, որը նախատեսվում էր ստրագրել մարտի 11–ին, հետաձգվել է անորոշ ժամկետով։ «Նեզավիսիմայա գազետա»–ի տեղեկություններով՝ փաստաթուղթը դեռևս անմշակ է։

Նշվում է, որ Կրեմլի անսպասելի որոշումը՝ նախատեսված ժամկետից մեկ օր հետո, անակնկալի է բերել բոլորին, այդ թվում՝ Մոսկվա արարողությանը ժամանած Ցխինվալի պատվիրակությանը և նույնիսկ ՌԴ ԱԳՆ արձանագրային բաժնին։

Լրատվամիջոցներն այս անակնկալ որոշումը պայմանավորում են ՌԴ առաջնորդի խիստ ծանրաբեռնվածությամբ։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Պուտինը հետաձգել էր իր այցը Աստանա, որտեղ հանդիպելու էր Ղազախստանի և Բելառուսի նախագահներ Նազարբաևի և Լուկաշենկոյի հետ։ «Ռոյթերսն» էլ, իր աղբյուրին հղումով, հայտնել էր, որ նախագահն այցը հետաձգել է հիվանդության պատճառով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը