Լրահոս

10.01.2011 10:22


Ադրբեջանցիները ստիպված կլինեն փոխել իրենց ազգանունները

Ադրբեջանցիներին կառաջարկեն ազգանվան վերջավորության մի քանի տարբերակ։ Ադրբեջանում պատրաստվում է օրենք, որը նախատեսում է ազգայինով փոխարինել ազգանունների -ով/-և, -ովա/-ևա «խորհրդային վերջավորությունները»։

Այդ մասին «Զերկալո» թերթին հայտնել է Միլի Մեջլիսի մշակույթի հանձնաժողովի նախագահ Նիզամի Ջաֆարովը։ Նրա խոսքերով՝ տվյալ օրինագծում «լուսակրի» սկզբունքը պահպանվելու է։ «Խորհրդարանի կողմից համապատասխան օրինագծի ընդունումից հետո տվյալ սկզբունքը գործածվելու է բոլոր նորածինների նկատմամբ։ Օրինագիծը նախատեսում է ներմուծել ազգային ավանդույթներին համապատասխանող ազգանուններ։ Առաջարկվում է ազգանունների չորս տարբերակ։ Առաջին տարբերակը նախատեսում է -լի և -լու վերջավորություններով ազգանուններ։ Ազգանվան երկրորդ տարբերակն ունենալու է -օղլու վերջավորությունը։ Երրորդ տարբերակը նախատեսում է -սոյ վերջավորությունը, իսկ չորրորդը՝ -գիլ»,- հայնել է պատգամավորը։

Այս խորագրի վերջին նյութերը