Աշխարհ

12.03.2015 09:45


ԱՄՆ–ը և Կուբան վերականգնել են ուղիղ հեռախոսակապը

ԱՄՆ–ը և Կուբան վերականգնել են ուղիղ հեռախոսակապը

ԱՄՆ–ը և Կուբան վերականգնել են ուղիղ հեռախոսակապը։ Այս մասին, «ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ, հայտնել է «Էթեսկա» կուբայական կապի պետական օպերատորը։

Կապի վերականգնումը հնարավոր է դարձել փետրվարին կուբայական օպերատորի և ամերիկյան «Domestic Telecom» ընկերության միջև կնքված համաձայնագրի շնորհիվ՝ այդպիսով դառնալով առաջին իրագործումն այն պայմանավորվածություններից մեկի, որոնք ձեռք են բերվել 2014թ. դեկտեմբերի 17-ին Հավանայի և Վաշինգտոնի միջև՝ 2 երկրների հարաբերությունները վերականգնելու նպատակով։

Մինչ օրս հեռախոսազանգերը ԱՄՆ–ի և Կուբայի միջև իրականացվում էին երրորդ երկրի միջոցով։

Կուբայական օպերատորը նշել է, որ հեռահաղորդակցության ուղիղ կապի վերականգնումը կնպաստի 2 երկրների ժողովուրդների հարաբերությունների լավացմանը։

Հիշեցնենք՝ նախորդ տարվա դեկտեմբերի 17–ին ԱՄՆ–ն առաջարկել է չեղարկել 1962–ից Կուբայի դեմ կիրառվող առևտրային էմբարգոն. բացի այդ, Օբաման հայտարարել է, որ Վաշինգտոնը կուսումնասիրի Կուբային այն հանրապետությունների ցանկից հանելու որոշումը, որոնք աջակցում են աբեկչությանը։

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը