Աշխարհ

11.03.2015 20:20


Հրդեհ Կազանի առևտրի կենտրոններից մեկում

Հրդեհ Կազանի առևտրի կենտրոններից մեկում

Մարտի 11-ին՝ Մոսկվայի ժամով 12։55-ին, հրդեհ է բռնկվել Թաթարստանի Հանրապետության մայրաքաղաք Կազանի Կլարա Ցետկինի փողոցի տուն 8 հասցեում գտնվող «Ադմիրալ» եռահարկ առևտրի կենտրոնի առաջին հարկում:

Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներ և օպերատիվ այլ ծառայություններ:

Առևտրի կենտրոնից իրականացվել է մարդկանց տարհանում:

Հրդեհի տարածման վտանգ չկա:

Հրդեհի մարմանը մասնակցել են ВСУ-5 ջրամղիչ սարքով ուղղաթիռ և հրշեջ գնացք:

Գործում է թեժ գիծ` 8 (843) 292-64-09 հեռախոսահամարով:

Ժամը 17.30-ի դրությամբ՝ պատահարի հետևանքների վերացմանը մասնակցում են մոտ 200 մարդ, 45 միավոր տեխնիկա, երեք ուղղաթիռ և հրշեջ գնացք:

Կա 3 զոհ, տուժել է 21 քաղաքացի, որոնց թվում ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան:

Բռնկված հրդեհի տարածքին հարակից շրջանում երթևեկությունը սահմանափակվել է:

Աղբյուրը` Ռուսաստանի Դաշնության ԱԻՆ և РИА նորություններ կայք

Այս խորագրի վերջին նյութերը