Աշխարհ

12.03.2015 20:00


Ինչու պետք է ինքնաթիռում միշտ նստել պատուհանի մոտ (լուսանկարներ)

Ինչու պետք է ինքնաթիռում միշտ նստել պատուհանի մոտ (լուսանկարներ)

Ինքնաթիռում նստելով պատուհանի մոտ՝ ոչ միայն կարող եք ննջել՝ չանհանգստանալով, որ որևէ մեկի պետք է ճանապարհ տաք, այլ նաև հնարավորություն կունենաք հիանալու ակապուց այն կողմ բացվող տեսարանով, որտեղից աշխարհն այնքան զարմանահրաշ է ու գրավիչ։ Արևածագ թե մայրամուտ, քաղաքային բնանկարներ թե լեռնային լանդշաֆտներ... այս ամենի համար արժե նայել թռչնի բարձրությունից ու է՛լ ավելի բարձրից։ Ահա ևս մի քանի պատճառ՝

1. կարող եք տեսնել լճի մեջ անդրադարձող հորիզոնը,

2. ինչպես է մոլեգնում տարափը,

3. համոզվել, որ արևի խավարումը 13 կմ բարձրությունից աներևակայելի գեղեցիկ է,

4. տեսնել Աֆրիկայի ամենաբարձր կետը,

5. արշալույսն իսկապես ապշեցուցիչ է,

6. մայրամուտն էլ չի զիջում,

7. ջրվեժն այդ դիրքից երբեք չեք տեսել,

8. ու չեք եղել անտառային հրդեհի վկա՝ բարձրությունից,

9. վերջապես կհամոզվեք՝ ինչու է այդքան գեղեցիկ Նորվեգիան,

10. ու կհասկանաք՝ ինչ ասել է լողալ ամպերի անծայրածիր ծովում,

11. կգնահատեք Պիրենեյան լեռնաշղթան՝ ամբողջությամբ,

12. ու հավանաբար առաջին անգամ վերևից կտեսնեք ամբողջովին սառած լիճ,

13. կամ քաղաք՝ պատված մշուշով,

14. ու կտեսնեք պատմությունը՝ միանգամայն այլ լույսի տակ,

15. ու կծիծաղեք ամպերի վրա, որոնք նման են բամբակի ծվենների,

16. և միգուցե տեսնեք ձեր առաջին հրաբուխը,

17. ու ամպի ծովում գտնեք գետը,

18. և ոչինչ չի հավասարվի քաղաքից բարձր տեսարանի հետ,

19. նույնը կարելի է ասել Ֆուձիյամա լեռան մասին,

20. և միշտ ժամանակ կա մեկ ուրիշ վերջալույսի համար՝ ամպերից վերև,

21. ու հիմա դա իսկական սեր է,

22. ու վերջապես, խմիչքի սայլակները, բորտուղեկցորդուհիները և մյուս ուղևորները երբեք ձեզ չեն անհանգստացնի։

Աղբյուրը՝ «vicer.ru»

Այս խորագրի վերջին նյութերը