Լրահոս

11.03.2015 21:26


11 մթերք, որը չպետք է պահվի սառնարանում

11 մթերք, որը չպետք է պահվի սառնարանում

Իբրև կենցաղային տեխնիկա՝ սառնարանն անփոխարինելի է խոհանոցում, սակայն պետք է հիշել՝ ամեն մթերք չէ, որ կարելի է թողնել ցածր ջերմաստիճանի «վերահսկողության» տակ։ Առաջնային օգտագործման մի քանի սննդամթերք սառնարանում ավելի շուտ է փչանում, փոխում համային որակը և օգտակար հատկությունները։

Ահա դրանք՝

Սոխ

Սոխն իրեն վատ չի զգում սառնարանում, սակայն բարձր խոնավությունից այն կարող է փափկել, անհամանալ և անգամ՝ նեխել։ Նախընտրելի է այն պահել սառը, բայց չոր վայրում։

Ավոկադո

Այս բանջարեղենը հասուն վիճակում կարագի նման քսվում է հացին։ Իսկ սառնարանում փափկելու և հասունանալու հնարավորություն այն չունի, հետևաբար խորհուրդ է տրվում ավոկադոն պահել սենյակային ջերմաստիճանի պայմաններում։

Կարտոֆիլ

Կարտոֆիլը փոխում է իր համը սառնարանում, դառնում ջրալի։ Նախընտրելի է այն պահել սառը, մութ վայրում՝ թղթե փաթեթով կամ ստվարաթղթե արկղում։

Պոմիդոր

Որքան էլ զարմանալի է, բայց պոմիդորն էլ սառնարանում գտնվում է ռիսկային գոտում. այն փոխում է իր համն անճանաչելիության աստիճան։ Խորհուրդ է տրվում պոմիդորը պահել արևի լույսից հեռու՝ սենյակային ջերմաստիճանի պայմաններում։

Սուրճ

Սուրճը կլանում է ցանկացած հոտ և խոնավություն։ Այնպես որ, սառնարանում պահված սուրճը կունենա այն բոլոր մթերքների համը, որոնք նրա հետ գտնվել են այնտեղ։ Սուրճը պահեք հերմետիկ տարայում՝ չոր ու սառը վայրում։

Սխտոր

Այս մթերքը չափազանց արագ է փչանում բարձր խոնավությամբ վայրում։ Սառնարանից դուրս այն հանգիստ կարել է պահել 2 ամիս։

Սոուսներ

Ոչ բոլոր սոուսներն է խորհուրդ տրվում պահել սառնարանում։ Դրանցից շատերը կարող են փչանալ. այդ մասին նշված է շշի վրայի ցուցումներում։

Կորիզավոր մրգեր

Կորիզավոր կանաչ մրգերը նախընտրելի է նախ պահել սենյակային ջերմաստիճանի պայմաններում, որպեսզի հասնեն, այնուհետև միայն տեղափոխել սառնարան։

Ձմերուկ

Ձմերուկը հիանալիորեն պահպանվում է սառնարանից դուրս, սակայն՝ ոչ կտրատված վիճակում։

Մեղր

Սառնարանում մեղրը բյուրեղանում է՝ կորցնելով իրեն բնորոշ համը և օգտակար հատկությունները։

Հաց

Հացը ևս չպետք է լինի սառնարանում. խոնավությունը բորբոս է առաջացնում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը