Լրահոս

11.03.2015 13:50

Պուտին–Նազարբաև–Լուկաշենկո հանդիպումը հետաձգվել է

Պուտին–Նազարբաև–Լուկաշենկո հանդիպումը հետաձգվել է

Ինչպես հայտնել էինք, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 12-13-ին պետք է այցելեր Աստանա, որտեղ հանդիպելու էր Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին։

Կողմերը մտադիր էին քննարկել երեք երկրի առևտրա-տնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր, զարգացման հեռանկարները, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության գործընթացը։

«Ինտերֆաքս»–ը, սակայն, հղում անելով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին, նշում է, որ հանդիպումը հետաձգվել է։

Եռակողմ հանդիպման կոնկրետ օրը և հետաձգման պատճառները պաշտոնապես չեն նշվում:

Ըստ որոշ տեղեկությունների՝ հանդիպումը հետաձգվել է Պուտինի վատառողջ լինելու պատճառով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։