Մարտի 15-ին տաքսու վարորդները ցույց կանեն Հրազդան մարզադաշտի մոտ
Մարտի 15-ին հանրապետության բոլոր տաքսու վարորդները մտադիր են Հրազդան մարզադաշտին հարակից տարածքում ավտոերթ և բողոքի ցույց անցկացնել: Այս մասին այսօր լրագրողներին ասել է «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը:
«Պետք չէ քնից արթնանալ, օրենք ներկայացնել: Սա չտեսնված բան է. 25.000 դրամ են ուզում գովազդի համար, 55.000՝ հաշվիչի, 10.000 էլ՝ գազի անվտանգության», –ասել է տաքսու վարորդ Արման Գալստյանը։
Վարորդներն առաջին հերթին պայմաններ են պահանջում Տրանսպորտի և կապի նախարարությունից: Դրանք են՝ տաքսու մեքենայի կահավորումը, ուղևորի տարիֆների վերաբերյալ հաշվիչը, ապահովագրությունը։
Վարորդները հավաստիացրել են, որ շարունակելու են պայքարել ոչ միայն բողոքի ակցիաներով. պայքարը տեղափոխելու են իրավական դաշտ:

7or.am