Գյումրիում զինված միջադեպի ժամանակ վիրավորվածներից մեկը հիվանդանոցում մահացել է
Գյումրիում մարտի 7-ի երեկոյան տեղի ունեցած զինված միջադեպի ժամանակ վիրավորված Կնյազ Ղազարյանն այսօր ժամը 3-ին հիվանդանոցում մահացել է: «Panorama.am»-ին այս մասին հայտնեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը:
«Նրա վիճակն այս օրերի ընթացքում ծայրահեղ ծանր է եղել:Կնյազ Ղազարյանը շարունակում էր մնալ արհեստական շնչառական ապարատին միացված: Նրա գլուխն էր վիրահատվել»,- ասաց Շ. Հունանյանը:
Ինչ վերաբերում է Կնյազի եղբորը՝ Գագիկ Ղազարյանին, բժշկական կենտրոնի մամուլի քարտուղարի խոսքով՝ նրա ուսահոդն է վիրահատվել. երկու օր է՝ տեղափոխվել է հիվանդասենյակ:
Գյումրիում զինված միջադեպի ժամանակ վիրավորվածներից մեկը հիվանդանոցում մահացել է
Գյումրիում մարտի 7-ի երեկոյան տեղի ունեցած զինված միջադեպի ժամանակ վիրավորված Կնյազ Ղազարյանն այսօր ժամը 3-ին հիվանդանոցում մահացել է: «Panorama.am»-ին այս մասին հայտնեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը:
«Նրա վիճակն այս օրերի ընթացքում ծայրահեղ ծանր է եղել: Կնյազ Ղազարյանը շարունակում էր մնալ արհեստական շնչառական ապարատին միացված: Նրա գլուխն էր վիրահատվել»,- ասաց Շ. Հունանյանը:
Ինչ վերաբերում է Կնյազի եղբորը՝ Գագիկ Ղազարյանին, բժշկական կենտրոնի մամուլի քարտուղարի խոսքով՝ նրա ուսահոդն է վիրահատվել. երկու օր է՝ տեղափոխվել է հիվանդասենյակ:
Մանրամասները՝ «Panorama.am»–ում։