Լրահոս

11.03.2015 12:23


Թմրամիջոց՝ բաճկոնի գրպանից

Թմրամիջոց՝ բաճկոնի գրպանից

Ոստիկանությունից հայտնում են, որ Վայքի բաժնի ծառայողները, թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1983 թ. ծնված Արմեն Գ.-ին:
Խուզարկությամբ նրա բաճկոնի գրպանից հայտնաբերվել է կանեփի հոտով չորացված, մանրացված, կանաչ զանգված:
Ըստ Արմեն Գ.-ի՝ զանգվածը պատկանում է իրեն և նախատեսված է եղել իր օգտագործելու համար:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը