Աշխարհ

11.03.2015 09:15


S–դասի բաց «Mercedes-Benz»–ն աշխարհին կներկայացվի աշնանը

S–դասի բաց «Mercedes-Benz»–ն աշխարհին կներկայացվի աշնանը

Ինչպես հավաստիացնում են փորձագետները, գերմանացիներն առաջվա պես թաքցնելու շատ բան ունեն։ «auto.vesti.ru»–ի տեղեկացմամբ՝ S–դասի գերմանական մակնիշի նոր կաբրիոլետի պրեմիերան կկայանա Ֆրանկֆուրտի ավտոմեքենաների աշնանային ցուցասրահում։

Նոր S–դասը չի խորշում «հանիբալիզմից». սկզբում այն կլանեց «CL» մոդելը, այժմ հերթի մեջ է «SL» հայտնի ինդեքսով կաբրիոլետը։

Նոր կաբրիոլետի լուսարձակները տարբերվելու են սեդանից և կուպեից։ Իսկ կառուցվածքային առումով բաց S-դասը դժվար թե խիստ տարբերվի իր «հարազատներից»։

Սպասվում է, որ առաջինը կներկայացվի ամենահեղինակավոր տարբերակը՝ «65 AMG»–ն՝ 6–լիտրանոց «V12» շարժիչով, որն ունակ է մինչև 630 ձիաուժ հզորություն զարգացնել։

Ի տարբերություն SL «սերնդի» ծալովի կոպիտ տանիքով կաբրիոլետների՝ նոր S-դասը, փորձագետների հավաստմամբ, ունենալու է փափուկ ծածկ։ Այնպես որ, կաբրիոլետի գիտակները ուսումնասիրելու բան հաստատ կունենան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը