Կարծիք

11.03.2015 00:04


Որտեղ է «պռոկոլ» տվել հայ ազգային միտքը

Որտեղ է «պռոկոլ» տվել հայ ազգային միտքը

Այս քաղաքական վակուումի պայմաններում միակ փրկության ուղին, ինչպես տեսնում եմ, ընթերցանության գիրկն ընկնելն է: Ավելին ասեմ, եթե խոսքը վերաբերում է հայ հեղինակներին, լինի դա գեղարվեստական, թե մասնագիտական գրականություն, ապա ընթերցանությունը պետք է կրի խիստ քննադատական բնույթ, նպատակով՝ հասկանալ՝ որտեղ է «պռոկոլ» տվել հայ ազգային միտքը, որ այդպես էլ չենք կարողանում հանդես գալ որպես պետականաստեղծ ազգ: Հասկանալ՝ ինչպե՞ս է ստացվում, որ թե՛ նախորդ դարի 20-ականներին, այսպես կոչված, ազգայնականները, թե՛ ներկայիս իշխող, այսպես կոչված, ազգային պահպանողականները, երկիրն երկու դեպքում էլ դրեցին բոլշևիզմի ռելսերի վրա, մի բանի, որի համար ազգայինը զրոյական նշանակություն ունի: Ինքս հնարավոր պատասխանների մեջ ամենաիրատեսականը տեսնում եմ վերը նշված այսպես կոչվածների ապաքաղաքական, քաղաքական կենդանի չլինելու մեջ:

428 թվական, բարոյական հաղթանակներ, օրիներին, 1915 թվական վերապրած ու այդ ամենի ողբերգական հետևանքները տեսած ազգը (չնայած դա էլ է հարց մենք որպես ազգ կայացել ենք, թե՝ ոչ), ինչքա՞ն կամազուրկ ու սնանկ պետք է լինի, որ արյան գնով ձեռք բերված պետականությունը մսխի...

Աննա Մովսիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը