Պուտինը հանձնարարել է ուսումնասիրել ԵՏՄ-ում արժութային միության նպատակահարմարությունը
«ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի բանկին և կառավարությանը հանձնարարել է ԵՏՄ շրջանակում որոշել արժութային և ֆինանսական ոլորտներում ինտեգրման հետագա ուղղությունները՝ ուսումնասիրելով ապագայում արժութային միության ստեղծման նպատակահարմարությունը։ Այս մասին նշվում է Կրեմլի կայքում։
Այդ հանձնարարությունը պետք է իրականացվի ԵՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի հետ համատեղ՝ մինչև 2015թ. սեպտեմբերի 1-ը:
ՌԴ նախագահը հանձնարարել է նաև ԵՏՄ-ի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գործընկերների հետ ապահովել ռուսական նախարարությունների և գերատեսչությունների լիարժեք մասնակցությունը ԵՏՄ պայմանագրով նախատեսված ապրանքների և ծառայությունների միասնական շուկաների ձևավորմանը։

7or.am