Ատրճանակ և 59 փամփուշտ՝ մետրոպոլիտենի «Չարբախ» կայարանի մոտ
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ մարտի 9-ին, ժամը 12.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժին մի քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ զենք-զինամթերք է թողնում մետրոպոլիտենի «Չարբախ» կայարանի մուտքի` դրսի կողմից նկուղ իջնող աստիճաններին: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ եղել է ինքնաշեն ատրճանակ և տարբեր տրամաչափի 59 փամփուշտ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:
Ատրճանակ և 59 փամփուշտ՝ մետրոպոլիտենի «Չարբախ» կայարանի մոտ
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ մարտի 9-ին, ժամը 12.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժին մի քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ զենք-զինամթերք է թողնում մետրոպոլիտենի «Չարբախ» կայարանի մուտքի` դրսի կողմից նկուղ իջնող աստիճաններին:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ եղել է ինքնաշեն ատրճանակ և տարբեր տրամաչափի 59 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն: