Աշխարհ

10.03.2015 16:03


Անհասկանալի գտածո՝ անհետացած մալազիական «Boeing 777»-ի հետ կապված (տեսանյութ)

Անհասկանալի գտածո՝ անհետացած մալազիական «Boeing 777»-ի հետ կապված (տեսանյութ)

2014 թ. մարտի 8-ին անհետացած մալազիական «Boeing 777»-ի վերաբերյալ նոր մանրամասներ են հայտնվել: Ըստ «Daily Mail»-ի տեղեկությունների`

Սերվանտես քաղաքի բնակիչներ Քինգսլի և Վիքի Միլլերները ծովափին հայտնաբերել են «Malaysian Airlines»-ին պատկանող փաթեթավորված ֆիրմային անձեռոցիկ, որը կարող է անհետացած ինքնաթիռից լինել: Նշվում է, որ անձեռոցիկը գտնվել է դեռ 2014 թ. հուլիսին, սակայն լուրը տարածվել է ողբերգական դեպքից միայն մեկ տարի անց:

Մասնագետների կարծիքով անձեռոցիկը կարող է բավականին լուրջ դեր ունենալ «MH370» չվերթի անհետացման գործի բացահայտման հարցում։ Շատերի համար անհասկանալի է, թե ինչպես է փոքր անձեռոցիկն այդքան երկար ճանապարհ անցել՝ առաց վնասվելու, սակայն, «Daily Telegraph»-ի փոխանցմամբ, մասնագետները հավատում են, որ նույնիսկ այդքան երկար ճանապարհ անցած անձեռոցիկը կարող է անվնաս մնալ:

Այժմ փորձագետները մանրակրկիտ ուսումնասիրում են գտածոն և հույս հայտնում, որ այն կտա որոշ հարցերի պատասխանները:

Հիշեցնենք՝ 2014թ. մարտի 8-ին Կուալա Լումպուրից Պեկին թռչող մալազիական ավիաընկերության «Boeing 777-200» ինքնաթիռը՝ 227 ուղևորով և անձնակազմի 12 անդամով, ռադարներից անհետացել է մալազիական ժամանակով 02:40-ի սահմաններում: Անձնակազմն ինքնաթիռում առկա որևէ խնդրի կամ ուղերթի փոփոխության մասին ոչինչ չի հայտնել:

«MH370»-ի հետաքննությանը, օպերատոր երկիր Մալազիայի գլխավորությամբ, մասնակցում են նաև ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Չինաստանը, Սինգապուրը, Ինդոնեզիան և Ավստրալիան:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը