Սեռական հարաբերություն ունենալու նպատակով Գարիկը վզնոցով և շապիկով կապել է Էդգարի ձեռքերն ու ոտքերը
«Փաստինֆո»–ն հայտնում է, որ Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով՝ զենքի գործադրմամբ ավազակային հարձակման մեջ մեղադրվող 39-ամյա Գարիկը դատապարտվեց 6 տարվա ազատազրկման:
Ամբաստանյալն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր ճանաչեց, և գործը քննվեց արագացված ընթացակարգով:
Իսկ մինչ այդ մեղադրող դատախազը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, ըստ որի՝ 39-ամյա Գարիկն այցելել է Էդգարին, խմիչք են խմել, ժամանակ անցկացրել, ապա, փոխադարձ համաձայնությամբ, կապկպված վիճակում սեռական հարաբերություն ունենալու նպատակով Գարիկը վզնոցով և շապիկով կապել է Էդգարի ձեռքերն ու ոտքերը և օգտագործելով վերջինիս անօգնական վիճակը՝ կոկորդը բռնելու, խեղդելու և որպես զենք օգտագործվող խոհանոցային դանակի սպառնալիքով պահանջել է գումար։
Եվ քանի որ Էդգարը չի կատարել Գարիկի պահանջը, վերջինս սեղանի վրայից ավազակությամբ հափշտակել է զգալի չափի՝ 265 000 ՀՀ դրամ արժողության «Ֆուջիցու» տեսակի նոթբուք համակարգիչն ու 85 000 ՀՀ դրամ արժողության «Նոկիա» տեսակի բջջային հեռախոսը և դիմել փախուստի։
Ամբաստանյալի պատիժը և պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքներ, ըստ մեղադրողի, նախաքննությամբ ձեռք չեն բերվել. իսկ պատիժը և պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք են նախկինում դատապարտված լինելը, ինչպես նաև հանցանքը ալկոհոլի ազդեցության տակ կատարելը:
Մեղադրողը միջնորդեց ամբաստանյալին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և դատապարտել 6,5 տարվա ազատազրկման:
Պաշտպանական ճառով հանդես գալով՝ ամբաստանյալի պաշտպան Հայկ Իսրայելյանն էլ նշեց, որ այս հանցագործությունը ոգելից խմիչքի ազդեցության տակ կատարված հանցագործություն չի կարող որակվել, քանի որ այդ փաստն ապացուցող տվյալներ չկան քրեական գործում: Ինչ վերաբերում է մեղմացուցիչ հանգամանքներին, ապա պաշտպանը նշեց, որ իր պաշտպանյալի կողմից մեղքն ընդունելը, զղջալը, տուժողին պատճառված վնասն ամբողջությամբ փոխհատուցելը մեղմացնող հանգամանքներ են:
Ըստ պաշտպանի՝ մեղադրողի կողմից միջնորդված պատժաչափն առավել խիստ է, և դատարանին խնդրեց նշանակել համաչափ և առավել մեղմ պատիժ:
Սեռական հարաբերություն ունենալու նպատակով Գարիկը վզնոցով և շապիկով կապել է Էդգարի ձեռքերն ու ոտքերը