Ադրբեջանում սկսվել է գերեվարված Արսեն Բաղդասարյանի դատավարությունը
Ադրբեջանում սկսվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացի Արսեն Բաղդասարյանին դատավարությունը։
«ԱՐՑԱԽՊՐԵՍ»–ը հայտնում է, որԱդրբեջանի զինվորական դատախազության փոխանցմամբ՝ հապճեպ սարքած գործի շրջանակներում ԼՂՀ քաղաքացուն մեղադրում են դիվերսիոն գործողությունների մեջ։
«Բաղդասարյանին մեղադրանք է ներկայացվել 218.2 (հանցավոր խմբավորման անդամ լինելու), 29, 120.2.1 (մի խումբ մարդկանց կողմից իրականացված դիտավորյալ սպանության փորձի, կազմակերպված խմբի կամ հանցավոր խմբավորման կողմից սպանության փորձի), 29, 120.2.7 (2 կամ ավելի մարդկանց դիտավորյալ սպանության փորձի), 29, 120.2.12 (ազգային, կրոնական կամ ռասայական ատելության հողի վրա դիտավորյալ սպանության), 29, 282.2 (Ադրբեջանի Հանրապետության տնտեսական ապահովությունը սասանելու նպատակով հաստատությունների, շինությունների, հաղորդակցման միջոցների, կապի միջոցների, բնակչության կենսապահովման օբյեկտների պայթյուն կամ հրդեհ կազմակերպելու) հոդվածներով։ Բաղդասարյանի գործով Բաքվի զինվորական դատարանը որպես խափանման միջոց է ընդունել կալանքը»,- մեջբերում է գործակալությունն իր աղբյուրները։
Ադրբեջանում սկսվել է գերեվարված Արսեն Բաղդասարյանի դատավարությունը
Ադրբեջանում սկսվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացի Արսեն Բաղդասարյանին դատավարությունը։
«ԱՐՑԱԽՊՐԵՍ»–ը հայտնում է, որ Ադրբեջանի զինվորական դատախազության փոխանցմամբ՝ հապճեպ սարքած գործի շրջանակներում ԼՂՀ քաղաքացուն մեղադրում են դիվերսիոն գործողությունների մեջ։
«Բաղդասարյանին մեղադրանք է ներկայացվել 218.2 (հանցավոր խմբավորման անդամ լինելու), 29, 120.2.1 (մի խումբ մարդկանց կողմից իրականացված դիտավորյալ սպանության փորձի, կազմակերպված խմբի կամ հանցավոր խմբավորման կողմից սպանության փորձի), 29, 120.2.7 (2 կամ ավելի մարդկանց դիտավորյալ սպանության փորձի), 29, 120.2.12 (ազգային, կրոնական կամ ռասայական ատելության հողի վրա դիտավորյալ սպանության), 29, 282.2 (Ադրբեջանի Հանրապետության տնտեսական ապահովությունը սասանելու նպատակով հաստատությունների, շինությունների, հաղորդակցման միջոցների, կապի միջոցների, բնակչության կենսապահովման օբյեկտների պայթյուն կամ հրդեհ կազմակերպելու) հոդվածներով։ Բաղդասարյանի գործով Բաքվի զինվորական դատարանը որպես խափանման միջոց է ընդունել կալանքը»,- մեջբերում է գործակալությունն իր աղբյուրները։
Մանրամասները՝ «ԱՐՑԱԽՊՐԵՍ»–ում։