ԼՂՀ վերաքննիչ դատարանը ադրբեջանական դիվերսանտների գործով որոշում է ընդունել
Այսօր ԼՂՀ վերաքննիչ դատարանում հրապարակվել է անցած տարվա հուլիսին Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած, ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամների՝ Դիլհամ Ասկերովի եւ Շահբազ Գուլիեւի գործով վերաքննիչ դատարանի դատավճիռը։
«ԱՐՑԱԽՊՐԵՍ»–ը հայտնում է, որ դատավճռի հրապարակման շրջանակներում նախ ներկայացվել են գործին առընչվող կենսագրական տեղեկություններ Դ. Ասկերովի և Շ. Գուլիևի մասին, այնուհետև ընթերցվել են այն հոդվածները, որոնց համաձայն մեղադրանք է առաջադրվել ամբաստանյալներին։
ԼՂՀ վերաքննիչ դատարանը՝ Նորայր Գրիգորյանի նախագահությամբ, դատավորներ Հրայր Աբրահամյանի և Կարեն Սաղյանի մասնակցությամբ, վերանայելով ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճիռը, որոշում է ընդունել ամբաստանյալ Շահբազ Գուլիևի պաշտպան Արկադի Իսրայելյանի և Դիլհամ Ասկերովի պաշտպան Էրիկ Բեգլարյանի վերաքննիչ բողոքները մերժել։
Վերաքննիչ դատարանը վճռեց նաև օրինական ուժի մեջ թողնել Շ. Գուլիևի և Դ. Ասկերովի քրեական գործով ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2014 թվականի դեկտեմբերի 29-ի դատավճիռը։
Այնուհետև մեղադրյալները տեղեկացվել են, որ վերաքննիչ դատավճռի հրապարակման պահից սկսած՝ մեկ ամսվա ընթացքում այն կարող է բողոքարկվել Արցախի Հանրապետության գերագույն դատարանում։

Մանրամասները՝ «ԱՐՑԱԽՊՐԵՍ»–ում։