«Apple»–ը նոր մանրամասներ է ներկայացրել «խելացի» ժամացույցների վերաբերյալ
«Apple» կորպորացիան վերջապես ներկայացրել է շատերի կողմից սպասվող «Apple Watch» գաջեթի վերաբերյալ բոլոր մանրամասները։
«Խելացի» ժամացույցները, որոնք նախատեսված են ֆիզիկական գործունեության մոնիթորինգի, ինչպես նաև սմարթֆոնից ծանուցումներ ստանալու համար, վաճառքի կհանվեն ս.թ. ապրիլի 24-ին 9 երկրում՝Ավստրալիայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Հոնկոնգում, Կանադայում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Չինաստանում և Ճապոնիայում, իսկ ավելի ուշ գաջեթը հասանելի կլինի նաև այլ երկրների բնակիչների համար:
«Apple»-ի գլխավոր տնօրեն Թիմ Քուքը հայտնել է, որ գնորդներին հասանելի կլինի ժամացույցի 3տեսակ՝ սև, արծաթագույն և ոսկեգույն:
Հայտնի է, որ սև և արծաթագույն մոդելների արժեքը, կախված ժամացույցի տրամաչափից, կկազմի 350-399 դոլար, ավելի նորաոճ՝ պողպատյա մոդելի գինը կտատանվի 549-1049 դոլարի սահմաններում, իսկ ահա 18-կարատանոց ոսկուց պատրաստված «Apple Watch Edition»-ի գինը կկազմի 10-17 հազ դոլար:
Թիմ Քուքը նաև հայտնել է, որ բացի սպասվող «Apple Watch»-ից՝ վաճառքի է հանվելու նաև ուլտրանորաոճ, գերբարակ և անձայն «MacBook»-ը: Կորպորացիայի տնօրենի խոսքերով՝ 12-դյույմանոց էկրան ունեցող համակարգիչը կառուցված է «Intel Core M» պրոցեսորի վրա, և ունի 8 ԳԲ օպերատիվ հիշողություն: Հայտնի է, որ գնորդներին հասանելի կլինի «MacBook»-ի արծաթե, «տիեզերական սև» և ոսկեգույն մոդելները:
«Apple»–ը նոր մանրամասներ է ներկայացրել «խելացի» ժամացույցների վերաբերյալ
«Apple» կորպորացիան վերջապես ներկայացրել է շատերի կողմից սպասվող «Apple Watch» գաջեթի վերաբերյալ բոլոր մանրամասները։
«Խելացի» ժամացույցները, որոնք նախատեսված են ֆիզիկական գործունեության մոնիթորինգի, ինչպես նաև սմարթֆոնից ծանուցումներ ստանալու համար, վաճառքի կհանվեն ս.թ. ապրիլի 24-ին 9 երկրում՝ Ավստրալիայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Հոնկոնգում, Կանադայում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Չինաստանում և Ճապոնիայում, իսկ ավելի ուշ գաջեթը հասանելի կլինի նաև այլ երկրների բնակիչների համար:
«Apple»-ի գլխավոր տնօրեն Թիմ Քուքը հայտնել է, որ գնորդներին հասանելի կլինի ժամացույցի 3 տեսակ՝ սև, արծաթագույն և ոսկեգույն:

7or.am