Լրահոս

10.03.2015 13:04


Գ. Կոստանյան. «Պերմյակովի հարազատների, ծառայակիցների պատմածները ոչ մի նշանակություն չունեն»

Գ. Կոստանյան. «Պերմյակովի հարազատների, ծառայակիցների պատմածները ոչ մի նշանակություն չունեն»

ՀՀ կառավարության այսօրվա նիստից հետո ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, պատասխանելով վերջին շրջանում հատկապես Երևանում և Գյումրիում ստեղծված քրեածին վիճակին վերաբերող լրագրողների հարցերին, ասել է.

–Դեռ վաղ է խոսել, թե ինչով է այդ վիճակը պայմանավորված։ Որպես կանոն՝ հիմքում ունենում են զենքի ապօրինի շրջանառության ծավալների նկատմամբ հսկողության խստացում, հանցավոր վարքագծի հիմքում դրված այլ հանգամանքների նվազմանն ուղղված մջոցառումներ:

Նա նշել է, որ յուրաքանչյուր գործով կբացահայտվեն հանցանքը ծնող պատճառները և պայմանները։

Գլխավոր դատախազն անդրադարձել է նաև Ավետիսյանների սպանդի համար մեղադրվող ռուս պայմանագրային զինծառայող Պերմյակովին անմեղսունակ ճանաչելու վարկածին։ Գ. Կոստանյանն ընդգծել է, որ դա կարող է պարզել միայն դատաբժշկական փորձաքննությունը.

Քննությունը հիմնվելու է փաստերի վրա, իսկ փաստը դատաբժշկական փորձաքննությունն է: Պերմյակովի հարազատների, ծառայակիցների, ծանոթների պատմածները բացարձակ ոչ մի նշանակություն չունեն։

Իսկ իր ռուս պաշտոնակցին ուղարկած նամակի պատասխանը դեռ պաշտոնապես չի ստացել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը