Աշխարհ

10.03.2015 19:39


Ցանցահենները սպառնում են հրապարակել Էմմա Ուոթսոնի էրոտիկ լուսանկարները

Ցանցահենները սպառնում են հրապարակել Էմմա Ուոթսոնի էրոտիկ լուսանկարները

«Վեստի»–ի տեղեկացմամբ՝ հոլիվուդյան դերասանուհի Էմմա Ուոթսոնը սկսել է սպառնալիքներ ստանալ ցանցահեններից Նյու Յորքում 2014թ. սեպտեմբերին կանանց իրավունքների պաշտպանությանը նվիրված ելույթից հետո։

Կիբերհանցագործները հավաստիացնում են, որ ունեն դերասանուհու բաց լուսանկարները, և մտադիր են հրապարակել դրանք՝ հասանելի դարձնելով ողջ համացանցում։

Ինքը Ուոթսոնը, 2014–ի հուլիսին դառնալով ՄԱԿ բարի կամքի դեսպան, նշված սպառնալիքները սին է համարում. այդպիսի լուսանկարներ, նրա խոսքերով, պարզապես գոյություն չունեն։

Դերասանուհին ընդգծել է՝ իր հետ կատարվածն ապացույցներից մեկն է այն բանի՝ ինչ բարդ դրության մեջ են ամբողջ աշխարհի կանայք։

«Սա լուրջ ահազանգ է. կանանց փորձում են վախեցնել ամենատարբեր միջոցներով»,–նկատել է Ուոթսոնը՝ հավելելով, որ սպառնալիքներն է՛լ ավելի են ամրապնդել իր ֆեմինիստական հայացքները և ավելի վճռական դարձրել.

«Ես ավելի լավ հասկացա՝ ինչի համար եմ պայքարում»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը