Ավտոկայանատեղիների վճարումները կարելի է կատարել նաև վճարային տերմինալներով
Մայրաքաղաքում վճարովի ավտոկայանատեղիների ներդրմանը զուգահեռ՝ գործում էին վճարման մի քանի տարբերակներ: Այդուհանդերձ, ելնելով նաև միջազգային փորձից, սպասարկող օպերատորին՝ «Փարկինգ Սիթի Սերվիս» ընկերությանը առաջարկվեց ներկրել և վճարահաշվարկային ժամանակակից տերմինալներ տեղադրել ավտոկայանատեղիներին հարակից տարածքներում:
Երևանի ավագանու որոշմամբ՝ գործող վճարման ձևերին արդեն ավելացել են նաև վճարային տերմինալները, որոնց թիվն աստիճանաբար կշատանա: Դրանց տեղադրումը սկսվել է փետրվարից: Առաջին փուլով տեղադրվում են Կենտրոն և Արաբկիր վարչական շրջանների ավտոկայանատեղերի հարակից տարածքների վճարահաշվարկային տերմինալները, որից հետո 2-րդ և 3-րդ փուլերով արդեն կտղադրվեն նաև այլ վարչական շրջաններում:
Ի դեպ, այս տերմինալներով կարելի է վճարումներ կատարել նաև կոմունալ–կենցաղային, բջջային կապի և այլ ծառայությունների համար, ընդ որում՝ առանց միջնորդավճարի: Այս հարցում, որպես գործընկեր կառույց, «Փարկինգ Սիթի Սերվիսի» հետ համագործակցում են «S PAY» և «EASY PAY» ընկերությունները: Տերմինալները տեղադրվում են կա՛մ վճարովի կայանատեղերի մասին վկայող ցուցանակի կողքին, կա՛մ հարակից որևէ հարմար հատվածում:
Սկզբունքն այնպիսին է, որ չլինի այնպիսի փողոց, որտեղ գործի կայանատեղի, սակայն բացակայի տերմինալը: Տերմինալների տեղադրմամբ դրանցից օգտվողների թիվը, ըստ հաշվարկների, կտրուկ կաճի, իսկ սխալվելու դեպքերի հավանականությունն ու սխալի պարզաբանման հետ կապված քաշքշուկները գրեթե կբացառվեն:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն