Լրահոս

10.03.2015 11:53


Ադրբեջանի ՊՆ-ն ու ուժային մյուս կառույցները թաքցնում են իրենց մարտական կորուստները

Ադրբեջանի ՊՆ-ն ու ուժային մյուս կառույցները թաքցնում են իրենց մարտական կորուստները

Ադրբեջանական «Turan» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2015 թվականին Ադրբեջանի պաշտպանության ու անվտանգության ոլորտի կորուստները կազմել են 15 զինծառայող:

«ԱՐՑԱԽՊՐԵՍ»–ի փոխանցմամբ՝ այս տվյալները ներկայացրել է Ռազմական հետազոտությունների կասպյան ինստիտուտը («Caspian Defense Studies Institute»)՝ հենված ԶԼՄ-ի մոնիթորինգի ու սոցցանցերի վրա: 7 զինծառայող զոհվել է հայկական կողմի կրակոցներից, մեկ զինծառայող էլ պայթել է ականի վրա:

Ինչ վերաբերում է ոչ մարտական կորուստներին, ապա երկու զինծառայող մահացել է ոչ կանոնադրական փոխհարաբերությունների հետևանքով, մեկը՝ զենքի հետ անզգուշաբար վարվելու, ևս մեկը մահացել է հիվանդությունից: Բացի այդ, վիրավորվել կամ մարմնական վնասվածքներ է ստացել 5 զինծառայող: Այս ամենի հետ մեկտեղ՝ Ռազմական հետազոտությունների կասպյան ինստիտուտը հայտնում է, որ նախորդ տարիների համեմատ՝ դժվարացել է կորուստները մոնիթորինգի ենթարկելը:

Մանրամասները՝ «ԱՐՑԱԽՊՐԵՍ»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը