ԵՄ–ն Ուկրաինային 110 մլն եվրոյի չափով հատուկ օգնություն կհատկացնի
Եվրամիությունը մտադիր է Ուկարինային այս տարի 110 մլն եվրոյի հատուկ ֆինանսական օգնության նոր փաթեթ հատկացնել։ «ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը:
Վերջինի խոսքերով՝ Ուկրանիայում տիրող փխրուն իրավիճակը թույլ չի տալիս օգնության բազմամյա ծրագիր մշակել։
«Ինչպես 2013–ին իմ նախորդը հայտարարեց աջակցության հատուկ միջոցների մասին, այժմ էլ ես եմ ֆինանսական օգնության հատուկ ծրագիր մշակելու»,–ասել է Հանը։
ԵՄ հանձնակատարի խոսքերով՝ միջոցների մեծ մասը՝ 95 մլն եվրոն, կուղղվի մասնավոր հատվածի աջակցությանը՝ տնտեսության այն ճյուղերի վերականգնման համար, որոնք տուժել են երկրի արևելքում տիրող հակամարտության պատճառով, ինչպես նաև գործարար մթնոլորտի բարելավմանն ու փոքր ձեռնարկությունների աջակցությանը։ Մնացած գումարը կծախսվի ուկրաինական իշխանությունների կողմից իրագործվող բարեփոխումների ծրագրի աջակցության նպատակով։

7or.am