Թուրքիայում երեք անձ է ձերբակալվել տաջիկ ընդդիմադիր գործչի սպանության կասկածանքով
«ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ՝ Ստամբուլի ոստիկանությունը 3 անձի է ձերբակալել, որոնց կասկածում են Տաջիկստանում արգելված «Խումբ 24» շարժման առաջնորդ Ումարալի Կուվվատովի սպանության մասնակցության մեջ:
Տաջիկստանի ընդդիմության առաջնորդ Ումարալի Կուվվատովը գնդակահարվել է մարտի 5-ին Ֆաթիհում։ Ենթադրվում է, որ 3 կասկածյալն էլ կապեր է ունեցել երկրի հատուկ ծառայությունների հետ։
Նշվում է, որ մարտի 5–ի երեկոյան Կուվվատովն ընտանիքի հետ ընթրել է Սուլեյման անունով ծանոթի տանը Ֆաթիհում։ Ընթրիքի ժամանակ Սուլեյմանն անսպասելիորեն դուրս է եկել՝ ասելով, որ շուտով կվերադառնա։ Կուվվատովը, կասկածելով, որ ուտելիքը թունավորված է, գնացել է Սուլեյմանի հետևից։ Մինչ նա փորձել է հասնել վերջինին, թիկունքից մոտեցել է մարդասպանն ու կրակել Կուվվատովի գլխին։ Դրանից հետո Սուլեյմանն ու ոճրագործը թաքնվել են։
Հունվարին Տաջիկստանը Թուրքիայից պահանջել է հանձնել «Խումբ 24» շարժման առաջնորդ Ումարալի Կուվվատովին, սակայն Թուրքիան մերժել է։ Տաջիկստանի դատախազությունը հետախուզում է հայտարարել Կուվվատովի նկատմամբ, իսկ «Խումբ 24»–ը հայտարարել ծայրահեղական։Խումբը մեղադրվում է պետական իշխանության զավթման փորձի համար։
Ստամբուլում Կուվվատովը հայտարարել է, որ իրեն փորձում են սպանել, և թիկնապահներ է խնդրել։ Դա նա պայմանավորել է այն հանգամանքով, որ երբ ցանկացել է առևտրային գործարքի մեջ մտնել Տաջիկստանի նախագահի փեսայի հետ, տեղեկացել է պետության բազմաթիվ գաղտնի գործերի։
Թուրքիայում երեք անձ է ձերբակալվել տաջիկ ընդդիմադիր գործչի սպանության կասկածանքով
«ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ՝ Ստամբուլի ոստիկանությունը 3 անձի է ձերբակալել, որոնց կասկածում են Տաջիկստանում արգելված «Խումբ 24» շարժման առաջնորդ Ումարալի Կուվվատովի սպանության մասնակցության մեջ:
Տաջիկստանի ընդդիմության առաջնորդ Ումարալի Կուվվատովը գնդակահարվել է մարտի 5-ին Ֆաթիհում։ Ենթադրվում է, որ 3 կասկածյալն էլ կապեր է ունեցել երկրի հատուկ ծառայությունների հետ։
Նշվում է, որ մարտի 5–ի երեկոյան Կուվվատովն ընտանիքի հետ ընթրել է Սուլեյման անունով ծանոթի տանը Ֆաթիհում։ Ընթրիքի ժամանակ Սուլեյմանն անսպասելիորեն դուրս է եկել՝ ասելով, որ շուտով կվերադառնա։ Կուվվատովը, կասկածելով, որ ուտելիքը թունավորված է, գնացել է Սուլեյմանի հետևից։ Մինչ նա փորձել է հասնել վերջինին, թիկունքից մոտեցել է մարդասպանն ու կրակել Կուվվատովի գլխին։ Դրանից հետո Սուլեյմանն ու ոճրագործը թաքնվել են։
Հունվարին Տաջիկստանը Թուրքիայից պահանջել է հանձնել «Խումբ 24» շարժման առաջնորդ Ումարալի Կուվվատովին, սակայն Թուրքիան մերժել է։ Տաջիկստանի դատախազությունը հետախուզում է հայտարարել Կուվվատովի նկատմամբ, իսկ «Խումբ 24»–ը հայտարարել ծայրահեղական։ Խումբը մեղադրվում է պետական իշխանության զավթման փորձի համար։

7or.am