Աշխարհ

09.03.2015 17:06


Վրաստանում է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը

Վրաստանում է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը

«News Georgia»-ի տեղեկացմամբ՝ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը ժամանել է Վրաստան։

Զանիերը հանդիպել է Վրաստանի արտգործնախարար Թամար Բերուչաշվիլիի հետ: Քննարկվող առաջնային թեմաներից մեկն, ինչպես նշում է աղբյուրը, Ռուսաստանի և Հարավային Օսիայի միջև ստորագրված դաշնակցային ու ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրն է եղել։

Բերուչաշվիլիի խոսքերով՝ «Ռուսաստանի քայլը լիովին հակասում է միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին»:

Հիշեցնենք՝ ընթացիկ տարվա հունվարի 23-ին ՌԴ Պետդուման վավերացրել է Աբխազիայի հետ դաշնակցության ու ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը, որը 2014 թվականի նոյեմբերի 24-ին ստորագրել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Աբխազիայի նախագահ Ռաուլ Հաջիմբան։ Ս.թ. փետրվարի 18–ին էլ Ռուսաստանի ու Հարավային Օսիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Դավիթ Սանակոևը Մոսկվայում պայմանագիր են ստորագրել պետական սահմանի մասին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը