Զամբիայի նախագահ Էդգար Լունգուի մոտ բժիշկները մալարիա են հայտնաբերել:
Ինչպես տեղեկացնում է «ABCNews»-ը, Կանանց միջազգային օրվա առթիվ Զամբիայի մայրաքաղաք Լուսակայում՝ Հերոսների մարզադաշտում տեղի ունեցած միջոցառումների ժամանակ Լունգուն հանդես է եկել շնորհավորական խոսքով: Ելույթի ժամանակ նախագահն իրեն վատ է զգացել և ուշագնաց եղել, ինչից հետո անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց:
Ժամեր անց Լունգուի մամուլի խոսնակ Ամոս Չամբան հայտնել է, որ նախագահի մոտ բժիշկներն ախտորոշել են մալարիա, ինչից հետո Զամբիայի նախագահը հայտարարություն է տարածել` պնդելով, որ ամեն ինչ նորմալ է, և նա արդեն համապատասխան բուժում է ստանում, այնպես որ, անհանգստանալու կարիք չկա:
Զամբիայի նախագահի մոտ մալարիա են հայտնաբերել

Աղբյուրը՝ «Hasarakutyun.am»–ում։