Լրահոս

09.03.2015 18:15


Պլանային ջրանջատումներ Մալաթիա-Սեբաստիայում

Պլանային ջրանջատումներ Մալաթիա-Սեբաստիայում

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված` մարտի 10-ին` ժամը 10.00-16.00-ն, կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի` Իսակովի պողոտայի` Երկաթգծի կամրջից մինչև Սեբաստիայի փողոցն ընկած հատվածի, նրան հարակից մասնավոր տնատիրությունների ու հանրային բաժանորդների, Շահումյան 4-րդ փողոցը մասնակի, Շահումյան 4-րդ փողոցի 2-րդ և 3-րդ նրբանցքների, Շահումյան 6-րդ փողոցի թվով 6 մասնավոր տնատիրությունների, «Եռաբլուր» պանթեոնի, «Նեպտուն» մարզահամալիրի, «Վեստա» էլեկտրոնիկայի հանրախանութի, «Ոստիկանական Ակադեմիա»-յի, նախկին կառավարական ընդունելության տան, «Ոսկե համբույր», «Ուրարտու» ռեստորանային համալիրների, «Արարատ Մոթորս», «Տոյոտա», «Աուդի» ավտոսրահների, «Ապարան» ավտոտեխսպասարկման սրահի, հեծանվահրապարակի, «Հողագիտական» ինստիտուտի, «Փորձագիտական» լաբորատորիայի, «Գունավոր» տպարանի, Պաշտպանության Նախարարության լաբորատորիայի, Արմավիրի մարզի` Արգավանդ գյուղի կենտրոնական և նրան հարակից փողոցների:

Այս խորագրի վերջին նյութերը