ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ մարտի 7-ին՝ ժամը 19.05-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ Հայանիստ գյուղի Գետաշեն թաղամասի տներից մեկում վիճաբանություն է: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ մարտի 6-ին՝ ժամը 18.30-ի սահմաններում, 1987 թ. ծնված Արսեն Ս.-ն կենցաղային հարցի շուրջ վիճաբանության ժամանակ ոտքով հարվածել է եղբոր կնոջ` 1991 թ. ծնված Անժելա Գ.-ի որովայնին, որից հետո խոհանոցային դանակով սպառնացել է, որ կսպանի, իսկ մարտի 7-ին՝ ժամը 18.30-ի սահմաններում, վիճաբանության ժամանակ ձեռքով ապտակել է վերջինիս դեմքին` պատճառելով վնասվածք: Անժելա Գ.-ն նախկինում ոստիկանություն չի դիմել: Նրանից ընդունվել է հաղորդում և տրվել դատաբժշկի ուղեգիր: Ձեռնարկվում են միջոցառումներ Արսեն Ս.-ին հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր:
Ոտքով հարվածել է եղբոր կնոջ որովայնին
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ մարտի 7-ին՝ ժամը 19.05-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ Հայանիստ գյուղի Գետաշեն թաղամասի տներից մեկում վիճաբանություն է:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ մարտի 6-ին՝ ժամը 18.30-ի սահմաններում, 1987 թ. ծնված Արսեն Ս.-ն կենցաղային հարցի շուրջ վիճաբանության ժամանակ ոտքով հարվածել է եղբոր կնոջ` 1991 թ. ծնված Անժելա Գ.-ի որովայնին, որից հետո խոհանոցային դանակով սպառնացել է, որ կսպանի, իսկ մարտի 7-ին՝ ժամը 18.30-ի սահմաններում, վիճաբանության ժամանակ ձեռքով ապտակել է վերջինիս դեմքին` պատճառելով վնասվածք:
Անժելա Գ.-ն նախկինում ոստիկանություն չի դիմել: Նրանից ընդունվել է հաղորդում և տրվել դատաբժշկի ուղեգիր:
Ձեռնարկվում են միջոցառումներ Արսեն Ս.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր: