Լրահոս

09.03.2015 16:38


Դալար գյուղում ամուսինը ծեծել է կնոջը

Դալար գյուղում ամուսինը ծեծել է կնոջը

Մարտի 8-ին՝ ժամը 01.10-ին, ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Դալար գյուղում ամուսինը ծեծել է կնոջը:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 01.00-ի սահմաններում, տանը վիճաբանության ժամանակ 1961 թ. ծնված Հակոբ Մ.-ն ձեռքերով հարվածել է կնոջ` 1982 թ. ծնված Զենֆիրա Ա.-ի գլխին և մարմնի տարբեր մասերին` պատճառելով վնասվածքներ:
Նույն օրը՝ ժամը 01.30-ին, Զենֆիրա Ա.-ից ընդունվել է հաղորդում, և տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը