Մարտի 9-ին՝ ժամը 13.40-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Փամբակ-Վանաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան ընկել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-6 միջպետական ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի 7-րդ կմ-ում «ԳԱԶ-2131» մակնիշի 05 OU 252 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ. Ս.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել հարակից ձորը (մոտ 25 մետր): Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի դին: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Ավտոմեքենան ընկել է ձորը
Մարտի 9-ին՝ ժամը 13.40-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Փամբակ-Վանաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան ընկել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-6 միջպետական ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի 7-րդ կմ-ում «ԳԱԶ-2131» մակնիշի 05 OU 252 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ. Ս.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել հարակից ձորը (մոտ 25 մետր):
Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի դին: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: