Աշխարհ

09.03.2015 16:00


Պուտինը ստորագրեց. ՀՀ քաղաքացիներն ազատվում են ՌԴ–ում պարտադիր գրանցման պատասխանատվությունից

Պուտինը ստորագրեց. ՀՀ քաղաքացիներն ազատվում են ՌԴ–ում պարտադիր գրանցման պատասխանատվությունից

«ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Հայաստանի հետ երկու երկրների քաղաքացիների գրանցման կարգի պարզեցման մասին համաձայնագրի վավերացման մասին օրենքը:

Ըստ այդմ՝ Հայաստանի տարածքում ժամանակավորապես գտնվող ՌԴ քաղաքացիները և Ռուսաստանի տարածքում ժամանակավորապես գտնվող ՀՀ քաղաքացիներն ազատվում են հյուրընկալող պետության պատկան մարմիններում 30 օրվա ընթացքում պարտադիր գրանցման պատասխանատվությունից:

ՀՀ քաղաքացիները, որոնք նախկինում պարտավոր էին Ռուսաստանում գտնվելու 30 օր ընթացքում միգրացիոն հաշվառման կանգնել, այժմ առանց գրանցման կարող են ՌԴ տարածքում գտնվել 90 օր՝ 180–օրյա ժամանակահատվածի համար։

Ռուսաստանի տարածքում ՀՀ քաղաքացիների կեցության նոր կարգը պայմանավորված է 2015թ.–ից Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությամբ: Նմանատիպ համաձայնագրեր են գործում նաև Բելառուսի ու Ղազախստանի քաղաքացիների համար:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը