Աշխարհ

09.03.2015 15:11


Փորձաքննության արդյունք. Նեմցովի վրա կրակել է հենց Դադաևը

Փորձաքննության արդյունք. Նեմցովի վրա կրակել է հենց Դադաևը

Իրավապահ մարմինները հրապարակել են ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործով փորձաքննության արդյունքները։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ սպանությունն իրականացրել է Չեչնիայի «Հյուսիս» գումարտակի հրամանատարի նախկին տեղակալ Զաուր Դադաևը։ Սակայն վերջնական արդյունքները պարզ կդառնան սպանության գործիք ատրճանակը հայտնաբերելուց հետո։

Ինչպես հայտնում է «Интерфакс»–ը, ներկա դրությամբ Դադաևը դժկամությամբ է շփվում իրավապահների հետ. նրա ցուցմունքներից հաջողվել է միայն պարզել, որ հանցագործության կազմակերպիչն ինքն է։ Վարկածներից մեկի համաձայն՝ պատճառը Նեմցովի՝ իսլամը քննադատելն է։ Բացի այդ, իրավապահներին հաջողվել է գտնել կասկածյալների օտարերկրյա կապերը։ Այնպես որ, «դրսի հետք»–ի վարկածը ևս ուսումնասիրվում է։

Հիշեցնենք, որ Նեմցովի սպանության գործով 5 անձ է ձերբակալվել։ Կասկածյալներից մեկն էլ պայթեցրել էր ինքն իրեն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը