Լրահոս

09.03.2015 13:48


Զենք-զինամթերք՝ եկեղեցու մոտ, նռնակ և փամփուշտներ՝ հյուրանոցի մոտ

Զենք-զինամթերք՝ եկեղեցու մոտ, նռնակ և փամփուշտներ՝ հյուրանոցի մոտ

Ոստիկանությունից հայտնում են, որ Կենտրոնականի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մարտի 7-ին, ժամը 14.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ «Սուրբ Սարգիս» եկեղեցու աստիճանների մոտ զենք-զինամթերք է թողնում:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերվել է պարկի մեջ դրված տարբեր տրամաչափի 275 փամփուշտ, ինքնաշեն ատրճանակ, նռնակի օղակով 4 ճուլկիներ, նռնակ և ինքնաձիգի լիցքավորված 3 փամփշտատուփ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

***

Ոստիկանության Մաշտցի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մարտի 7-ին, ժամը 16.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ 17-րդ թաղամասում գտնվող հյուրանոցի մոտ գտնվող պատի տակ փամփուշտներ և նռնակ է թողնում:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում՝ Նազարբեկյան փողոցի թիվ 20/7 շենքի մոտ, պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտնաբերել է 3 նռնակ` պայթուցիչներով, տարբեր տրամաչափի 490 փամփուշտ և 1 փափշտատուփ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը