Դրանից արդեն պարզ կլինի այս ամենի՝ քաղաքական ենթատեքստ ունենալը
Ժողովո՛ւրդ ջան, հիմա տանն եմ՝ ընտանիքիս հետ: Հիմա ներկայացնեմ իրողությունը: Ուրեմն, Ռուսաստան լինելու ժամանակ ձեռի վրայից գնել եմ չինական պլանշետ, տվել եմ մոտավոր 2500 ռուբլի: Հետո հենց նույն օրը էդ պլանշետով մտել եմ «Մագնիտ» սուպերմարկետ, որտեղ տեսա՝ վաճառքում դրած էդ նոր առած պլանշետից: Դե հետաքրքրության համար վերցրել եմ, ուսումնասիրել, ձեռս բռնած ման եմ էկել խանութում, հետո դրել եմ տեղը: Հետո, իմ առևտուրը անելուց հետո դուրս գալուց խանութի պահնորդները (охрана) ինձ խնդրեցին գնալ իրանց սենյակ, իբրև թե ինչ-որ խնդիր կա կապված կասսայի ու իմ գնած ապրանքների հետ: Իրենց սենյակում խնդրեցին մոտիս իրերը հանեմ դնեմ սեղանին: Հանելուց հետո հարցրին, թե որտեղից էս պլանշետը, ասացի, որ դրսում եմ գնել: Սրանք ասեցին, որ իրանց մոտից էդ պլանշետից են գողացել, ու հիմա մտածում են, որ գողը ես եմ: Մի խոսքով, ինչքան փորձեցի սրանց համոզել, որ դրսից եմ գնել, չհավատացին ու ոստիկանություն կանչեցին: Սրանք էլ իրանց հերթին չհավատացին, որտովհետև ասեցին, որ սաղ փաստերը իմ դեմ ա: Մի խոսքով արձանագրություն կազմեցին՝ գողության կասկածանքով: Ես, բնականաբար, ոչ մի բանի տակ չեմ ստորագրել, ոչ մի ցուցմունք չեմ տվել՝ մտածելով, որ հետագայում կպարզեն, որ ես չեմ գողացել, այլ ընդամենը գողացված ապրանքը գնել եմ: Հետո արդեն տարան КПЗ, 3 օր պահեցին էնտեղ, որ նյութեր նախապատրաստեն իմ դեմ, որից հետո ինձ պետք ա տանեին քննիչի մոտ՝ ցուցմունք տալու: Բայց ստացվեց նենց, որ 3 օրից ինձ բաց թողեցին, չգիտեմ՝ խի, ասացին՝ ազատ ես, գնա: Դրանից հետո ես հենց հաջորդ օրը վերադարձել եմ Հայաստան, հետագա գլխացավանքից խուսափելու համար: Հիմա թե ինչ ա էղել այսօր առավոտյան: Ժամը 8:00-ի կողմերը դուռը զանգեցին, ներս մտան 2 հոգի՝ ներկայանալով քննչական բաժնի աշխատող: Վկայականները ցույց տալուց հետո ասեցին, որ ինչ-որ ծեծկռտուք ա էղել, որից հետո տուժածներից մեկը իմ անունն ա տվել՝ որպես մասնակից: Մի խոսքով հորս հետ գնացինք քննչական բաժին, էնտեղ՝ իրանց սենյակում, իրանք արդեն ասացին, որ ես Ռուսաստանից հետախուզման մեջ եմ, ու վրես քր.գործ կա: Ասեցին, որ տանը ճիշտը չեն ուզեցել ասեն, որ ընտանիքիս անդամներին շատ չանհանգստացնեն: Նախ՝ հանգամանքները ներկայացրին, որ ես նոյեմբերից հետախուզման մեջ եմ, բայց ստեղ նոր ա դա հասել: Ինձնից մատնահետքեր վերցրին, հետո արդեն երկրից չհեռանալու մասին ստորագրությամբ բաց թողեցին՝ էդ գործի նյութերը գալու դեպքում արդեն հետագայում մնացած գործընթացները ստեղ կատարելու համար: Ասեմ, որ ստեղի ոստիկանները, ավելի կոնկրետ՝ հետախուզման բաժնի աշխատակիցները, ոչ մի թշնամանք կամ բացասական տրամադրվածություն իմ նկատմամբ չեն ցուցաբերել. իրանց գործը նորմալ կատարեցին: Ինչ վերաբերում ա նրան, թե արդյոք ստեղ կա՞ր քաղաքական ենթատեքստ, էս պահի դրությամբ՝ կարամ ասեմ, որ ոչ, չկա, ու ամեն ինչ դեռ օրենքի շրջանակներում ա: Բայց թե ինչպես հետագայում իրանց կդրսևորեն համապատասխան մարմինները՝ դատախազություն, քննչական ծառայություն և այլն, դրանից արդեն պարզ կլինի էս ամենի՝ քաղաքական ենթատեքստ ունենալը: Հնարավոր ա՝ էս ամենը օգտագործվի իմ դեմ հետագայում, բայց դեռ վաղ ա ինչ-որ բան ասել: Ամեն դեպքում, նոր մանրամասներ ի հայտ գալու դեպքում բոլորին տեղյակ կպահեմ: Շնորհակալություն բոլորին էս ընթացքում ինձ սատարելու ու օգնելու համար…
Դրանից արդեն պարզ կլինի այս ամենի՝ քաղաքական ենթատեքստ ունենալը
Ժողովո՛ւրդ ջան, հիմա տանն եմ՝ ընտանիքիս հետ:
Հիմա ներկայացնեմ իրողությունը: Ուրեմն, Ռուսաստան լինելու ժամանակ ձեռի վրայից գնել եմ չինական պլանշետ, տվել եմ մոտավոր 2500 ռուբլի: Հետո հենց նույն օրը էդ պլանշետով մտել եմ «Մագնիտ» սուպերմարկետ, որտեղ տեսա՝ վաճառքում դրած էդ նոր առած պլանշետից: Դե հետաքրքրության համար վերցրել եմ, ուսումնասիրել, ձեռս բռնած ման եմ էկել խանութում, հետո դրել եմ տեղը: Հետո, իմ առևտուրը անելուց հետո դուրս գալուց խանութի պահնորդները (охрана) ինձ խնդրեցին գնալ իրանց սենյակ, իբրև թե ինչ-որ խնդիր կա կապված կասսայի ու իմ գնած ապրանքների հետ: Իրենց սենյակում խնդրեցին մոտիս իրերը հանեմ դնեմ սեղանին: Հանելուց հետո հարցրին, թե որտեղից էս պլանշետը, ասացի, որ դրսում եմ գնել: Սրանք ասեցին, որ իրանց մոտից էդ պլանշետից են գողացել, ու հիմա մտածում են, որ գողը ես եմ: Մի խոսքով, ինչքան փորձեցի սրանց համոզել, որ դրսից եմ գնել, չհավատացին ու ոստիկանություն կանչեցին: Սրանք էլ իրանց հերթին չհավատացին, որտովհետև ասեցին, որ սաղ փաստերը իմ դեմ ա: Մի խոսքով արձանագրություն կազմեցին՝ գողության կասկածանքով: Ես, բնականաբար, ոչ մի բանի տակ չեմ ստորագրել, ոչ մի ցուցմունք չեմ տվել՝ մտածելով, որ հետագայում կպարզեն, որ ես չեմ գողացել, այլ ընդամենը գողացված ապրանքը գնել եմ: Հետո արդեն տարան КПЗ, 3 օր պահեցին էնտեղ, որ նյութեր նախապատրաստեն իմ դեմ, որից հետո ինձ պետք ա տանեին քննիչի մոտ՝ ցուցմունք տալու: Բայց ստացվեց նենց, որ 3 օրից ինձ բաց թողեցին, չգիտեմ՝ խի, ասացին՝ ազատ ես, գնա: Դրանից հետո ես հենց հաջորդ օրը վերադարձել եմ Հայաստան, հետագա գլխացավանքից խուսափելու համար:
Հիմա թե ինչ ա էղել այսօր առավոտյան: Ժամը 8:00-ի կողմերը դուռը զանգեցին, ներս մտան 2 հոգի՝ ներկայանալով քննչական բաժնի աշխատող: Վկայականները ցույց տալուց հետո ասեցին, որ ինչ-որ ծեծկռտուք ա էղել, որից հետո տուժածներից մեկը իմ անունն ա տվել՝ որպես մասնակից: Մի խոսքով հորս հետ գնացինք քննչական բաժին, էնտեղ՝ իրանց սենյակում, իրանք արդեն ասացին, որ ես Ռուսաստանից հետախուզման մեջ եմ, ու վրես քր.գործ կա: Ասեցին, որ տանը ճիշտը չեն ուզեցել ասեն, որ ընտանիքիս անդամներին շատ չանհանգստացնեն: Նախ՝ հանգամանքները ներկայացրին, որ ես նոյեմբերից հետախուզման մեջ եմ, բայց ստեղ նոր ա դա հասել: Ինձնից մատնահետքեր վերցրին, հետո արդեն երկրից չհեռանալու մասին ստորագրությամբ բաց թողեցին՝ էդ գործի նյութերը գալու դեպքում արդեն հետագայում մնացած գործընթացները ստեղ կատարելու համար:
Ասեմ, որ ստեղի ոստիկանները, ավելի կոնկրետ՝ հետախուզման բաժնի աշխատակիցները, ոչ մի թշնամանք կամ բացասական տրամադրվածություն իմ նկատմամբ չեն ցուցաբերել. իրանց գործը նորմալ կատարեցին: Ինչ վերաբերում ա նրան, թե արդյոք ստեղ կա՞ր քաղաքական ենթատեքստ, էս պահի դրությամբ՝ կարամ ասեմ, որ ոչ, չկա, ու ամեն ինչ դեռ օրենքի շրջանակներում ա: Բայց թե ինչպես հետագայում իրանց կդրսևորեն համապատասխան մարմինները՝ դատախազություն, քննչական ծառայություն և այլն, դրանից արդեն պարզ կլինի էս ամենի՝ քաղաքական ենթատեքստ ունենալը: Հնարավոր ա՝ էս ամենը օգտագործվի իմ դեմ հետագայում, բայց դեռ վաղ ա ինչ-որ բան ասել: Ամեն դեպքում, նոր մանրամասներ ի հայտ գալու դեպքում բոլորին տեղյակ կպահեմ:
Շնորհակալություն բոլորին էս ընթացքում ինձ սատարելու ու օգնելու համար…
Արսեն Օհանյանի ֆեյսբուքյան էջից