Աշխարհն առաջ է շարժվում, իսկ մենք անգամ տեղում չենք դոփում
Ժամանակակից մեթոդներով անասնաբուժությամբ և անասնաբուծությամբ զբաղվելու համար լուրջ ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ: Ցավոք, սակայն, մեր պետական բյուջեն թույլ չի տալիս զուգահեռ քայլել զարգացած երկրների կողքով: Սակայն դա չի նշանակում, որ անասնաբուժության ոլորտում պետք է ունենանք այսպիսի իրավիճակ, և կորցնենք անգամ այն, ինչն ունեցել ենք տարիներ շարունակ: Դեռևս սովետական տարիներից Հայաստանը միշտ աչքի է ընկել իր անասնաբույժների և իրականացվող անասնաբուժական միջոցառումների բարձր մակարդակով: Տարիներն անցան, զարգացում չապրեցինք, և ցավալի է, որ անգամ կորցնում ենք այն, ինչ ունեինք: Սովետական տարիներից ի վեր՝ բրուցելոզ հիվանդության նկատմամբ որպես պետական միջոցառում իրականացվում է կենդանիների առողջացման ծրագիրը: Կենդանիները ստուգվում են և եթե պարզվում է, որ կա հիվանդ կենդանի, վերջինս ենթարկվում է հարկադիր մորթի: Եվ ահա, 2014 թ.-ին պարզվեց, որ Գեղաշենում բրուցելոզով հիվանդ կենդանիների թիվը հասել է աննախադեպ ցուցանիշների: Ամենևին որպես առաջնային խնդիր չեմ ցանկանում դիտարկել այն, որ նման քանակությամբ հիվանդ կենդանիների առկայությունն ուղղակի ապացույց է, որ տարիներ շարունակ հարկադիր մորթը եղել է միայն թղթի վրա, իսկ հիվանդ կենդանիները ոչ միայն չեն մորթվել, այլև բազմացել են՝ հիվանդացնելով մյուսներին ևս: Եվ ահա, երբ, ի վերջո, պարզվեց, թվում էր՝ խնդիրը վերջապես կլուծվի: Ամեն օր լսում էինք հայտարարություններ, թե քանի գլուխ կենդանի է ենթարկվել հարկադիր մորթի, լսում էինք՝ ինչպես էին աջակցում գյուղացուն՝ կազմակերպելով մսեղիքի իրացումն առանց դժվարությունների: Իսկ հիմա արդեն պարզվում է, որ Գեղաշենում կենդանիներին վակցինացնում են բրուցելոզի նկատմամբ: Եվ սա իրականացվում է այն դեպքում, երբ չկա կենդանիների համարակալում, գրեթե անհնար է և չի իրականացվում կենդանիների տեղաշարժի նկատմամբ վերահսկողություն, երբ անգամ վակցինայի օգտագործման հրահանգով վակցինան կարելի է կիրառել, եթե կենդանին լրիվ առողջ է, չունի որևէ հիվանդություն, իսկ մակաբուծային հիվադությունների առկայության դեպքում, եթե իրականացվում է ճիճվաթափում և հակամակաբուծային բոլոր միջոցառումները: Նշեմ միայն, որ վակցինացումն սկսվել է առանց ճիճվաթափման: Այսքանից հետո, կարծում եմ, դժվար չէ ենթադրել՝ ստուգվե՞լ է արդյոք՝ կենդանիներն առո՞ղջ են, թե ոչ: Այսքանից հետո մնում է միայն հիշել մեծն երգիծաբան Սունդուկյանի խոսքերը. «Առաջ գոռալով՝ հետ ենք շարժվում»:
Հ.Գ. Անգամ Ղազախստանը 2013 թ.-ին պիլոտային ծրագրի ավարտից հետո՝ որպես անարդյունավետ պայքարի միջոցառում, վակցինացումից հրաժարվեց:
Աշխարհն առաջ է շարժվում, իսկ մենք անգամ տեղում չենք դոփում
Ժամանակակից մեթոդներով անասնաբուժությամբ և անասնաբուծությամբ զբաղվելու համար լուրջ ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ: Ցավոք, սակայն, մեր պետական բյուջեն թույլ չի տալիս զուգահեռ քայլել զարգացած երկրների կողքով: Սակայն դա չի նշանակում, որ անասնաբուժության ոլորտում պետք է ունենանք այսպիսի իրավիճակ, և կորցնենք անգամ այն, ինչն ունեցել ենք տարիներ շարունակ:
Դեռևս սովետական տարիներից Հայաստանը միշտ աչքի է ընկել իր անասնաբույժների և իրականացվող անասնաբուժական միջոցառումների բարձր մակարդակով: Տարիներն անցան, զարգացում չապրեցինք, և ցավալի է, որ անգամ կորցնում ենք այն, ինչ ունեինք: Սովետական տարիներից ի վեր՝ բրուցելոզ հիվանդության նկատմամբ որպես պետական միջոցառում իրականացվում է կենդանիների առողջացման ծրագիրը: Կենդանիները ստուգվում են և եթե պարզվում է, որ կա հիվանդ կենդանի, վերջինս ենթարկվում է հարկադիր մորթի: Եվ ահա, 2014 թ.-ին պարզվեց, որ Գեղաշենում բրուցելոզով հիվանդ կենդանիների թիվը հասել է աննախադեպ ցուցանիշների: Ամենևին որպես առաջնային խնդիր չեմ ցանկանում դիտարկել այն, որ նման քանակությամբ հիվանդ կենդանիների առկայությունն ուղղակի ապացույց է, որ տարիներ շարունակ հարկադիր մորթը եղել է միայն թղթի վրա, իսկ հիվանդ կենդանիները ոչ միայն չեն մորթվել, այլև բազմացել են՝ հիվանդացնելով մյուսներին ևս: Եվ ահա, երբ, ի վերջո, պարզվեց, թվում էր՝ խնդիրը վերջապես կլուծվի: Ամեն օր լսում էինք հայտարարություններ, թե քանի գլուխ կենդանի է ենթարկվել հարկադիր մորթի, լսում էինք՝ ինչպես էին աջակցում գյուղացուն՝ կազմակերպելով մսեղիքի իրացումն առանց դժվարությունների:
Իսկ հիմա արդեն պարզվում է, որ Գեղաշենում կենդանիներին վակցինացնում են բրուցելոզի նկատմամբ: Եվ սա իրականացվում է այն դեպքում, երբ չկա կենդանիների համարակալում, գրեթե անհնար է և չի իրականացվում կենդանիների տեղաշարժի նկատմամբ վերահսկողություն, երբ անգամ վակցինայի օգտագործման հրահանգով վակցինան կարելի է կիրառել, եթե կենդանին լրիվ առողջ է, չունի որևէ հիվանդություն, իսկ մակաբուծային հիվադությունների առկայության դեպքում, եթե իրականացվում է ճիճվաթափում և հակամակաբուծային բոլոր միջոցառումները: Նշեմ միայն, որ վակցինացումն սկսվել է առանց ճիճվաթափման: Այսքանից հետո, կարծում եմ, դժվար չէ ենթադրել՝ ստուգվե՞լ է արդյոք՝ կենդանիներն առո՞ղջ են, թե ոչ:
Այսքանից հետո մնում է միայն հիշել մեծն երգիծաբան Սունդուկյանի խոսքերը. «Առաջ գոռալով՝ հետ ենք շարժվում»:
Հ.Գ.
Անգամ Ղազախստանը 2013 թ.-ին պիլոտային ծրագրի ավարտից հետո՝ որպես անարդյունավետ պայքարի միջոցառում, վակցինացումից հրաժարվեց:
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ
Բաբկեն Պիպոյանի ֆեյսբուքյան էջից