Լրահոս

09.03.2015 12:40


Մինչև հուլիս ՀՀ ողջ տարածքում հեռուստատեսությունը կթվայնացվի

Մինչև հուլիս ՀՀ ողջ տարածքում հեռուստատեսությունը կթվայնացվի

Մինչև հուլիս օրենքով նախատեսված կարգով ՀՀ ողջ տարածքում հեռուստատեսությունը կթվայնացվի։ Այս մասին այսօրվա ասուլիսին ասել է ՀՌԱՀ անդամ Արմեն Մկրտչյանը։

«Թվայնացումը վերաբերում է ոչ միայն հեռուստաալիքներին, այլև ողջ եթերին»,–նկատել է բանախոսը։

Լրագրողի դիտարկմանը, թե թվայնացման հետևանքով մարզային հեռուստաընկերություններից շատերը կկանգնեն փակման վտանգի առջև, Մկրտչյանը պատասխանել է, որ հարցը շատ ուշ է բարձրացվում.

«Առաջարկներ չենք ստացել ոչ մի մարզային հեռուստաընկերության կողմից՝ ո՛չ գրավոր, ո՛չ բանավոր»։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի խոսքերով էլ՝ թվայնացման ընթացքում փակման եզրին կկանգնի 14 հեռուստաընկերություն։ Բացի այդ, անապահով շատ ընտանիքներ չեն կարողանա օգտվել թվային հեռարձակումից։

Դրա համար քաղաքացիները ստիպված են լինելու ապակոդավորող սարքեր գնել, որոնց արժեքը սկսվում է 8.000 դրամից։ Ըստ Միլիքյանի՝ քաղաքակիրթ երկրներում ապակոդավորող սարքերի տրամադրման գործընթացը պետությունն է կարգավորում։ Սովորաբար, տենդեր է հայտարարվում, սակայն Հայաստանում նման բան չի եղել։

«Ձեռներեցներն առնում բերում են այդ ապակոդավորող սարքերը»,–նշել է Մելիքյանը։

Արմեն Մկրտչյանն էլ հավաստիացրել է, որ չի լինի մեկ սոցիալապես անապահով ընտանիք, որ չստանա այդ սարքը. պետության կողմից դա անվճար է տրամադրվելու։

«Պետության կողմից անալոգային եթերն ամբողջովին չի փակվելու, քանի դեռ սոցիալապես անապահով բոլոր ընտանիքները չեն ստացել ապակոդավորող սարքեր»,–ասել է Մկրտչյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը