Նաիրիտցիներն այսօր բողոքի ցույց են արել գործարանի մոտ
«7օր»–ի թղթակցի փոխանցմամբ՝ այսօր առավոտյան՝ ժամը 7:30–ին, «Նաիրիտ» գործարանի մի քանի տասնյակ աշխատող բողոքի ակցիա է իրականացրել գործարանի մոտ։ Որևէ տեղեկություն չստանալով կուտակված պարտքերի մարման ժամկետների մասին՝ ցուցարարները որոշել են նորից հավաքվել ՀՀ կառավարության շենքի դիմաց հինգշաբթի՝ ժամը 11.00–ին։
Հիշեցնենք՝ նախորդ շաբաթ Կառավարության և ՀՀ նախագահական նստավայրի դիմաց բողոքի ցույց անող նաիրիտցիներին պաշտոնատար որևէ անձ չընդունեց։ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն էլ բացակայում է երկրից։
Կրճատված աշխատողները պահանջում են վերջնահաշվարկ անել և մարել աշխատավարձի պարտքերը, որոնք հասնում են շուրջ 2 տարվա։

7or.am