Լրահոս

09.03.2015 11:31


Մալիում գնդակոծվել է ՄԱԿ-ի ճամբարը. 2 երեխա և խաղաղապահ են զոհվել

Մալիում գնդակոծվել է ՄԱԿ-ի ճամբարը. 2 երեխա և խաղաղապահ են զոհվել

«Վեստի»–ի փոխանցմամբ՝ նախօրեին Մալիում՝ Քիդալ քաղաքում, գնդակոծվել է ՄԱԿ խաղաղապահների ճամբարը։ Ինչպես նշվում է ՄԱԿ ԱԽ տարածած հաղորդագրությունում, 2 երեխա և խաղաղապահ են զոհվել Չադից, շատերը վնասվածքներ են ստացել։

Ճամբարի գնդակոծությունն իրականացվել է անկառավարելի հրթիռներով և հրետանային արկերով՝ 2 կմ հեռավորությունից։

ՄԱԿ ուժերը կարողացել են պատասխան համազարկ տալ միայն 20 րոպե անց։

Խստորեն քննադատելով կատարվածը՝ գերատեսչության ԱԽ–ն Մալիի կառավարությանը կոչ է արել անհապաղ հետաքննել հանցագործությունն ու պատասխանատվության ենթարկել մեղավորներին։

ԱԽ անդամները հորդորել են հակամարտության կողմերին խուսափել գործողություններից, որոնք կվիժեցնեն խաղաղություն հաստատելու ջանքերը, ինչպես նաև հայտարարել, որ պատրաստ են առանձին պատժամիջոցներ կիրառել ռազմական գործողությունները շարունակողների դեմ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը