Աշխարհ

09.03.2015 10:42


Վատիկանը հրաժարվել է գնել Միքելանջելոյի՝ 20 տարի առաջ գողացված նամակները

Վատիկանը հրաժարվել է գնել Միքելանջելոյի՝ 20 տարի առաջ գողացված նամակները

Վատիկանից հայտնել են, որ իրենց առաջարկել են «փրկագին» վճարել Վերածննդի դարաշրջանի հանճարեղ նկարիչ Միքելանջելոյի այն 2 նամակի համար, որոնք արխիվից անհետացել են մոտ 20 տարի առաջ։

Հռոմի պապի քարտուղար Ֆեդերիկո Լոմբարդին հայտնել է, որ Վատիկանը հրաժարվել է վճարել պահանջվող 100 հազար եվրոն, քանի որ փաստաթղթերը համարվում են գողացված։

«Reuters»–ը գրում է, որ ենթադրվում է՝ գործարքի հեղինակը Վատիկանի նախկին աշխատակիցներից մեկն է։

Այս երկու նամակների անհայտանալու մասին հայտնի է դարձել 1997թ., սակայն այն ժամանակ Վատիկանը նախընտրել է չհրապարակայնացնել դա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը