Աշխարհ

09.03.2015 10:05


Արևային մարտկոցներով ինքնաթիռն առաջին շուրջերկրյա ճանապարհորդությանը կմեկնի

Արևային մարտկոցներով ինքնաթիռն առաջին շուրջերկրյա ճանապարհորդությանը կմեկնի

«Solar Impulse 2» արևային մարտկոցներով ինքնաթիռն այսօր Միացյալ Արաբական էմիրություններից կմեկնի առաջին շուրջերկրյա ճանապարհորդությանը։ Այս մասին, «ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ, նախօրեին «NBC» հեռուստաընկերությանը հայտնել է ծրագրի նախաձեռնողներից մեկը՝ Անդրե Բորշբերգը։

Օդային ճանապարհորդությունը կտևի 5 ամիս։ Այդ ընթացքում օդանավը կթռչի 35 հազ կմ։ Ինքնաթիռը հերթականությամբ կվարեն Բորշբերգը և շվեյվարացի օդագնաց Բերտրան Պիկարը։

Աբու–Դաբիից ինքնաթիռը 12 ժամվա ընթացքում կհասնի Օման։ Ժամանակակից ուղևորատար օդանավերն այդ տարածությունը հաղթահարում են 1 ժամում, քանի որ դրանք գործի են դնում ռեակտիվ շարժիչները։ Օմանից ինթնաթիռը կմեկնի Հնդկաստան, այնուհետև՝ Չինաստան։ Այնտեղից Խաղաղ օվկիանոսի վրայով կուղևորվի ԱՄՆ և եվրոպական երկրներ։

Նշվում է, որ ինքնաթիռը չի մտնի Ռուսաստանի օդային տարածք։ Թռիչքի ընթացքում նախատեսվում է 12 վայրէջք. երթուղու վերջին հանգրվանը ծրագրված է ՄԱԷ–ում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը