Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովին սպանել են ՌԴ–ում ապրող մահմեդականներին և իսլամը բազմաթիվ անգամներ քննադատելու համար։ «Rosbalt.ru»–ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Նեմցովի սպանության համար մեղադրվող Զաուր Դադաևը։
Իրավապահ մարմինների աղբյուրը կայքին հայտնել է, որ Դադաևը խոստովանել է հանցագործության կազմակերպման իր մեղքը, ինչը ենթադրում է, որ աղմկահարույց բացահայտումներ կամ ձերբակալություններ չեն լինի։
Նշվում է, որ «խիստ հայրենասեր Դադաևը չի հանդուրժել մահմեդականների հասցեին Նեմցովի՝ բացասաբար արտահայտվելը»:
Հիշեցնենք, որ Զ. Դադաևը Չեչնիայի «Հյուսիս» գումարտակի հրամանատարի նախկին տեղակալն է:
Նեմցովին սպանել են իսլամը քննադատելու համար

7or.am