Աշխարհ

09.03.2015 09:05


Քադիրով. «Դադաևն իսկական հայրենասեր է»

Քադիրով. «Դադաևն իսկական հայրենասեր է»

«Ռոսբալտ»–ի փոխանցմամբ՝ Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը Նեմցովի սպանության մեջ կասկածվող Զաուր Դադաևին «իսկական հայրենասեր» է անվանել, սպանության մյուս կասկածյալ Շավանովին էլ, որը Գրոզնիում ձեռքում պայթեցրել էր նռնակը՝ «խիզախ մարտիկ»։

Քադիրովի խոսքերով՝ Դադաևն անկեղծորեն նվիրված էր Ռուսաստանին, և պատրաստ էր իր կյանքը տալ հայրենիքի փրկության համար։ Չեչնիայի առաջնորդի համոզմամբ՝ նա չէր կարող մի քայլ անգամ անել իր պետության դեմ՝ հանուն որի բազում տարիներ վտանգել է սեփական կյանքը։

«Ես ճանաչում էի Զաուրին՝ որպես Ռուսաստանի իսկական հայրենասեր»,-«Ինսթագրամի» իր էջում գրել է Քադիրովը՝ հավեվելով, որ նա ՆԳՆ գումարտակներից մեկում ծառայող ամենաանվախ և խիզախ զինվորականներից էր։

Հիշեցնենք՝ Զաուր Դադաևը՝ ՌԴ ՆԳՆ «Հյուսիս» գումարտակի հրամանատարի նախկին տեղակալը, խոստովանել է, որ ներգրավված է Բորիս Նեմցովի սպանության գործում:

Քադիրովը երկրի Անվտանգության խորհրդի քարտուղար Վահիթ Ուսմաևին հանձնարարել է հետաքննել Զաուրի պաշտոնանկության մանրամասները, ուսումնասիրել նրա վարքը և տրամադրությունը ծառայությունից հեռանալուց առաջ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը