Գյումրիում հնչած կրակոցներից հետո հարուցվել են քրեական գործեր
Ինչպես հրապարակել էր ԳԱԼԱ-ն, երեկ՝ մարտի 7-ին, կրակոցներ էին հնչել Գյումրիում՝ Տերյան փողոցում՝ «Պեգաս» խանութի մոտակայքում, որտեղից էլ հիվանդանոց են տեղափոխվել Կնյազ Ղազարյանը, Սմբատ Ղազարյանը, Գագիկ Ղազարյանը, Համլետ Գեւորգյանը, Վլադիմիր Հակոբյանը եւ Գագիկ Ղուկասյանը:
Նրանցից երեքի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, եւ կեսգիշերին տեղափոխվել են Երեւան:
Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց, որ քրեական գործով դեռեւս հանցագործությունը բացահայտված չէ, որեւէ անձ կասկածյալ չի հանդիսանում:
«Իրականացվում են համապատասխան քննչական գործողություններ եւ օպերատիվ միջոցառումներ, որպեսզի բացահայտվի դեպքի հանգամանքները, ինչպես նաեւ արարքին տրվի իրավական գնահատական»:

Մանրամասները՝ ԳԱԼԱ-ում: