Լրահոս

08.03.2015 12:00


Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես»–ն ու «Էլեգանտ» տաքսի ծառայության մեքենան

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես»–ն ու «Էլեգանտ» տաքսի ծառայության մեքենան

Մարտի 7-ին, ժամը 22.19-ին հրշեջ-փրկարարները դեպքի վայրից վերադառնալիս նկատել են, որ Երևանի Հերացու փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած անհրաժեշտ է շտապօգնություն:

Դեպքի մասին տեղեկացվել է «1-03» ծառայությունը և ՀՀ ճանապարհային ոստիկանությունը:

Տեղում պարզվել է, որ բախվել են «Մերսեդես» մակնիշի 2300843պ/հ (վարորդ` Ս. Ն., ծնվ.1960թ.) և «Էլեգանտ» տաքսի ծառայությանը պատկանող «Ռենո» մակնիշի 4564Տ պ/հ (վարորդ` Ս. Մ., ծնվ.1977թ.) ավտոմեքենաները:

Ս.Ն.-ը, ուղևոր Ն. Ն.-ը և տաքսու վարորդ Ս.Մ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Սրբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ:

Հրշեջ-փրկարարները փակել են ավտոմեքենաների գազի բալոնները և անջատել մարտկոցները:

Այս խորագրի վերջին նյութերը