Լրահոս

08.03.2015 07:28


Գյումրիում կրակոցներ են հնչել. 6 քաղաքացու տեղափոխել են հիվանդանոց

Գյումրիում կրակոցներ են հնչել. 6 քաղաքացու տեղափոխել են հիվանդանոց

Կրակոցներ են հնչել Գյումրիում՝ Արցախ թաղամասում /Թուրքի թաղ/:

Այս տեղեկությունը ԳԱԼԱ-ի հետ զրույցում հաստատեց նաեւ Շիրակի մարզի ոստիկանապետ Վարդան Նադարյանը:

Վեց քաղաքացու տեղափոխել են Գյումրու բժշկական կենտրոն: Նրանց վիճակը ծայրահեղ ծանր է: Վեցն էլ գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:

Շիրակի մարզի ոստիկանապետ Վարդան Նադարյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց, որ մահացածներ չկան, վեց վիրավորներից երեքը հրազենային վնասվածք են ստացել, 3-ը կտրող ծակող գործիքից են վնասվածքներ ստացել: Գյումրու բժշկական կենտրոնից տնօրենի տեղակալ Ա. Խաչատրյանը ԳԱԼԱ-ին փոխանցեց, որ հիվանդանոց տեղափոխված 6 քաղաքացիներից երեքի վիճակը խիստ ծանր է, նրանց տեղափոխում են Երեւան, մյուս երեքը կշարունակեն մնալ Գյումրու բժշկական կենտրոնում՝վերակենդանացման բաժանմունքում: Հիվանդանոց տեղափոխված քաղաքացիները Գյումրու տարբեր թաղամասերից են՝ Արցախ, Սունդուկյան, Կ. Դեմիրճյան փողոցներից:

Միջադեպը տեղի է ունեցել Տերյան փողոցի «Պեգաս» խանութի մոտակայքում, որտեղից էլ հիվանդանոց են տեղափոխվել Կնյազ Ղազարյանը, Սմբատ Ղազարյանը, Գագիկ Ղազարյանը, Համլետ Գեւորգյանը, Վլադիմիր Հակոբյանը եւ Գագիկ Ղուկասյանը:

Մանրամասները՝ ԳԱԼԱ–ում։

Այս խորագրի վերջին նյութերը