Լրահոս

07.03.2015 13:20

Մոսկվայում ձերբակալել են Բորիս Նեմցովի սպանության կասկածյալներին (տեսանյութ)

Մոսկվայում ձերբակալել են Բորիս Նեմցովի սպանության կասկածյալներին (տեսանյութ)

Մարտի 7–ին Մոսկվայի ոստիկանությունը ձերբակալել է ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության կասկածյալներին. նրանք երկուսն են՝ Անզոր Գուբաշևը և Զաուր Դադաևը։

Այս մասին հայտնել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը։ Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում։

Հիշեցնենք, որ Բորիս Նեմցովը սպանվել է Մոսկվայի կենտրոնում փետրվարի 28-ին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։