Տնտեսական

07.03.2015 12:58


Արմեն Պողոսյան. «7.500 դրամով ծաղիկ առնել կլինի՞»

Արմեն Պողոսյան. «7.500 դրամով ծաղիկ առնել կլինի՞»

Մարտի 8-ին ընդառաջ՝ ծաղկի գինը մոտ երեք անգամ թանկացել է։ Այս մասին այսօր լրագրողներին ասել է «Սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը՝ նախատոնական թանկացումները կապելով Հայաստանում տնտեսական տրամաբանված քաղաքականության բացակայության հետ։

«Կա կարկատանային քաղաքականություն։ Այս ուրախ տոնին բարդությունները չոքում են դուռդ։ Այն փոքր–ինչ նսեմանում է, երբ մարդիկ ընկնում են ներվային վիճակի մեջ։ 7.500 դրամով ծաղիկ առնել կլինի՞»,–նկատել է բանախոսը։

Այնուամենայնիվ, Պողոսյանն առաջարկել է հարցին փիլիսոփայորեն մոտենալ և ինչ–որ կերպ անպայման նշել տոնը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը